Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին

Armenpress 21:51, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է մասնակցել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Sirius XM ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ես չգիտեմ, թե երբ ․․․ ես ուրախ եմ կլինեմ նրա հետ բանավիճել», — հաստատել է ԱՄՆ նախագահը։

Նշվում է, որ Թրամփն արդեն բազմիցս Բայդենին կոչ է արել բանավեճի ժամանակ հանդիպել իր հետ

:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am